Պատմություն

Դպրոցի պատմությունը

Քարահունջ գյուղում մինչև 1912թ.ը  եղել են մասնավոր դպրոցներ, այնտեղ ուսուցանել են միայն գրաճանաչություն :

Իսկական ծիսական դպրոց եղել է 1880թվ.-ից:1912թվ.-ին Բաքու քաղաքում ապրող խոշոր նավթատեր Ծատուրովի և խոշոր առևտրականների Հայրապետյանների նախաձեռնությամբ և հովանավորությամբ կառուցվում է դպրոցական առաջին շենքը:1914-1915 ուս. տարում սկսվում են  դպրոցական պարապմունքները :Դպրոցի առաջին բազմավաստակ  ուսուցիչը Հովհաննես Գևորգբեկյանն էր :

Այս դպրոցում պարապմունքները  տարվեցին մինչև 1974թվ.-ը :1974թվ.-ին գյուղի  նոր թաղամասում կառուցվում է նոր դպրոցական հարմարավետ շենք, որը մինչև այսօր գործում է :Այսօր Քարահունջի դպրոցում սովորում են 168 աշակերտներ(դպրոցական շենքը 480 տեղանոց է ) 12 դասարաններով :

2006թվ.-ին պետբյուջեով հիմնադրվել է, այսօր բավականին բարետեսք է,նորացված գույքով:

Կրթօջախի սաները մեծ հաջողությամբ ընդունվում և ավարտում են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-եր,ունենք նաև աշակերտներ,որոնք իրենց կրթությունը շարունակում են արտասահմանում:Դպրոցում աշխատում են բարձրագույն կրթությամբ համապատասխան  մասնագետներ: